Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ը պաշտոնապես սկսում է նոր փաստաթղթի շուրջ Հայաստանի հետ բանակցությունների գործընթացը

ԵՄ-ը պաշտոնապես սկսում է նոր փաստաթղթի շուրջ Հայաստանի հետ բանակցությունների գործընթացը
21.05.2015 | 11:25

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ խորհրդին ուղղված առաջարկությանը՝ թույլ տալու բանակցություններ սկսել Հայաստանի և Եվրամիության միջև Շրջանակային համաձայնագրի շուրջ՝ ասված է ԵՄ պաշտոնական հաղորդագրությունում: ԵԱՏՄ-ին անդամակցելու, այլ ոչ թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու Հայաստանի որոշումից հետո 2013-ի նոյեմբերին երկու կողմերը վերահաստատել են Արևմտյան գործընկերության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման հանձնառությունը: Անցած տարի ԵՄ-ը և Հայաստանը սկսել են քննարկել նորացված համաձայնագրի շրջանակը՝ հստակեցնելով ոլորտները, որտեղ համագործակցությունը համատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ:
Այժմ ակնկալվում է ԵՄ խորհրդի որոշումը՝ լիազորել Եվրահանձնաժողովին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին սկսել բանակցությունները Շրջանակային համաձայնագրի շուրջ, որ պետք է ներկայացվի անդամ երկրներին՝ վերջնական ընդունման համար:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ