Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անհավատալի է Ռուսաստանի վերադարձը G7

Անհավատալի է Ռուսաստանի վերադարձը G7
21.05.2015 | 18:26

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «անհավատալի» է անվանել Ռուսաստանի վերադարձը G7: «Ռուսաստանը ներկա չի լինի Էլմաուում G7 վեհաժողովին, որովհետև այսօր մենք հասկանում ենք G7-ը որպես միություն, որը միավորված է ընդհանուր արժեքներով»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
Մեծ ութնյակը վերածվեց յոթնյակի անցած տարի Ղրիմի ճգնաժամից հետո: Յոթնյակի ղեկավարները չժամանեցին Սոչի, որտեղ նախատեսված էր նրանց հանդիպումը: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Կանադայի ներկայացուցիչները հավաքվեցին Բրյուսելում:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ