Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ը փոխըմբռնման է հասել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների հարցում

ԵՄ-ը փոխըմբռնման է հասել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների հարցում
23.05.2015 | 12:06

Եվրամիությունը փոխըմբռնման է հասել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների մասշտաբների հարցում՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև նշել է, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել Բելառուսի հետ փոխգործակցության խորացման համար:
«Մենք Հայաստանի հետ փոխըմբռնման ենք հասել մեր ապագա հարաբերությունների մասշտաբների վերաբերյալ: Մենք պետք է նաև հնարավորություն ունենանք մի քանի քայլ առաջ անել Բելառուսի հետ մեր համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Մենք ընդունել ենք Ադրբեջանի առաջարկը ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների պայմանագրային հիմնավորումների թարմացման մասին»,- ասել է նա:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ