Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱԲԲԱ-ից Մոնս Զելմերլով

ԱԲԲԱ-ից Մոնս Զելմերլով
24.05.2015 | 13:58

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը՝ «Առերեսվիր ստվերին» երգով, Վիեննայում անցկացված «Եվրատեսիլ - 2015» երգի մրցույթում գրավեց 16-րդ տեղը՝ հավաքելով 34 միավոր: Հայաստանին միավորներ տվեցին՝ Վրաստանը՝ 12, Ռուսաստանը՝ 6, Բելառուսը՝ 4, Բելգիան, Ֆրանսիան և Մակեդոնիան՝ 3, Չեխիան՝ 2, Հունաստանը՝ 1: Genealogy («Ծագումնաբանություն») խմբում հինգ աշխարհամասերի ազգությամբ հայ երգիչներ են՝ Եսայի Ալթունյանը Եվրոպայից, Թամար Կապրելյանը Ամերիկայից, Վահե Թիլբյանը Աֆրիկայից, Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը Ավստրալիայից, Ստեֆանի Թոփալյանը` Ասիայից, և Ինգա Արշակյանը՝ Հայաստանից։ Արտերկրում բնակվող հինգ անդամներին ՀՀ քաղաքացիություն շնորհվեց, անձնագրերը նրանք ստացան նախագահ Սերժ Սարգսյանից։
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հաղթեց Շվեդիայի մասնակից Մոնս Զելմերլովն իր «Heroes» երգով: Նա հավաքեց 369 միավոր: Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի մասնակից Պոլինա Գագարինան, երրորդը իտալացիներն էին:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ