Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր է ստորագրվել

ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր է ստորագրվել
25.05.2015 | 12:49

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագիրը: «ԵԱՏՄ-ի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը մշակվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի որոշման համաձայն»,- ասվում է փաստաթղթում։ Համաձայնագրի իրականացումը կնպաստի փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը և նրա մասնակիցների առևտրատնտեսական կապերի զարգացմանը, թույլ կտա լուծել ԵԱՏՄ-ի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ինտեգրման գործընթացներին միանալու խնդիրը։

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ