Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արքայազն Հարին հանդիպել է արքայադուստր Շառլոտին

Արքայազն Հարին հանդիպել է արքայադուստր Շառլոտին
25.05.2015 | 12:53

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին վերջապես հանդիպել է երեք շաբաթական արքայադուստր Շառլոտին։ Արքայազնն Ավստրալիայում էր, երբ ծնվեց եղբոր դուստրը: Ավստրալիայից Հարին ուղևորվել է Նոր Զելանդիա՝ նախքան Անգլիա վերադառնալը: «Հարին օրերն էր հաշվում, թե երբ է հանդիպելու Շառլոտին։ Նա շատ հուզված էր։ Չափազանց հպարտ հորեղբայր է»,- նշում են աղբյուրները։ Արքայազն ՈՒիլյամը դստերն անվանել է Շառլոտ Էլիզաբեթ Դիանա` հոր` արքայազն Չառլզի (ընտրելով նրա անվանման կանացի տարբերակը` Շառլոտ), մոր` ՈՒելսի արքայադուստր Դիանայի և տատի` Էլիզաբեթ թագուհու պատվին:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ