Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը խառնվում է Վրաստանի ներքին գործերին

ԱՄՆ-ը խառնվում է Վրաստանի ներքին գործերին
26.05.2015 | 17:03

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն պնդում է, որ ԱՄՆ-ը խառնվում է երկրի ներքին գործերին ու հովանավորում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը: «Պուտինին քննադատող «Ազգային շարժումը» Արևմուտքի համար այնքան արժեքավոր է, որ ամեն ինչի վրա աչք են փակում։ Ամերիկացիներն այսօր էլ անում են հնարավորը, որ արևմտամետ ուժերին ընտրության ճանապարհով իշխանության բերեն։ Ակնհայտ է, որ Բիձինա Իվանիշվիլին չի կարող ոչ մի քայլ անել առանց Արևմուտքի։ Նրա ֆինանսների 80 տոկոսն արևմտյան բանկերում է, և նա պաշտպանում է դրանք»,- հայտարարել է Բուրջանաձեն։ Նա պնդում է, որ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը խառնվում է երկրում լուրջ որոշումների կայացմանը։

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ