Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը մոլեգնում է

Էրդողանը մոլեգնում է
27.05.2015 | 15:26

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ամերիկյան The New York Times թերթին մեղադրել է Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մեջ, երբ պարբերականը իր մասին քննադատական հոդված էր հրապարակել՝ հաղորդում է France-Presse-ը։ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ մամուլի իրավունքների շուրջ աճող բանավեճերի ֆոնին Էրդողանը սուր քննադատել է The New York Times-ի «անքաղաքավարի հոդվածը»: «Որպես թերթ՝ դու պետք է իմանաս քո տեղը։ Դու միջամտում ես Թուրքիայի ներքին գործերին, երբ նման բան ես գրում։ Հրապարակելով այդ հոդվածը՝ դու դուրս ես գալիս ազատության սահմաններից»,- հայտարարել էր Էրդողանը Ստամբուլում հեռուստաուղերձի ժամանակ։
ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին ուղղված, Էրդողանի ընտրած ավերիչ ճանապարհից նրան հետ պահելու թերթի կոչին Թուրքիայի նախագահը զայրույթով էր արձագանքել. «Ո՞վ ես դու։ Կարո՞ղ ես դու նման բան ասել ԱՄՆ-ի ղեկավարությանը»։ The New York Times-ը անցյալ շաբաթ խմբագրական հոդված էր հրապարակել «Թուրքիայի գլխին մութ ամպեր են կուտակվում» վերնագրով, որտեղ քննադատել էր Էրդողանի կառավարությանը և մեղադրել նրան ընտրությունների շեմին ճնշում գործադրելու մեջ։ «ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները պետք է Թուրքիային կոչ անեն հեռանալ այդ ավերիչ ճանապարհից»,- գրել էր թերթը։

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ