Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևը կոչ է անում Թուրքիային հարգել խոսքի ազատության իրավունքը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևը կոչ է անում Թուրքիային հարգել խոսքի ազատության իրավունքը
27.05.2015 | 15:36

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին է ներկայացվել նոր բանաձև, որը կոչ է անում Թուրքիային անհապաղ չեղարկել խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներն ու հարգել համամարդկային իրավունքները: H.RES. 279 բանաձևը կոնգրեսական Ալան Գրեյսոնի նախաձեռնությամբ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է անցած շաբաթ, քննարկումները կկայանան հունիսի 2-ին, բայց բանաձևը, ըստ ամենայնի, չի ընդունվի մինչ Թուրքիայում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները: Փաստաթղթի հեղինակներն իրենց խոր մտահոգությունն են հայտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության օրոք ազատ արտահայտման իրավունքի բնագավառում առկա լուրջ խնդիրների առնչությամբ: Բանաձևում նշվում է, որ «ժողովրդավար, բաց հասարակություն ունենալու համար թուրքական կառավարությունը պարտավոր է հարգել համամարդկային իրավունքները, հատկապես՝ խոսքի ազատության իրավունքը»: Հեղինակները նաև ընդգծում են, որ Թուրքիայի իշխանությունները սահմանափակել են մեդիադաշտի, մասնավոր ընկերությունների, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամների ազատ արտահայտվելու իրավունքը:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ