Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանը չպետք է աղքատ երկիր լինի

Վրաստանը չպետք է աղքատ երկիր լինի
27.05.2015 | 23:31

Վրաստանը չպետք է աղքատ երկիր լինի՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող «Կիսվիր փորձով հայրենիքիդ հետ» առաջին պրոֆեսիոնալ ֆորումի ժամանակ։ Նրա խոսքով՝ Վրաստանն ունի շատ ռեսուրսներ, որոնք կարելի է օգտագործել։ «ՈՒնենք գլխավոր խնդիր՝ մեր ռեսուրսների սխալ օգտագործումը։ Մենք չենք տեսնում մեր ռեսուրսները, որոնք եզակի են։ Մի քանի ամիս առաջ մենք ուսումնասիրել ենք երկրի յուրաքանչյուր առանձին տարածաշրջանի ներուժը, և պարզվել է, որ վիթխարի ներուժ ունենք։ Խոսքը բնական և այլ ռեսուրսների մասին է, որոնք կարելի է օգտագործել։ Այսօր Վրաստանը չպետք է աղքատ լինի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ