Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները՝ հունիսից

ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները՝ հունիսից
28.05.2015 | 13:56

ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները կարող են մեկնարկել արդեն հունիսից։ Մայիսի 27-ին ԱԺ-ում ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը ասաց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր իրավական ձևաչափի խորհրդակցություններն ընթանում են 2014-ի նոյեմբերից։ Բանակցությունները կսկսվեն, երբ մանդատը հաստատվի ԵՄ Խորհրդի առաջիկա նիստում (հունիսի 25-26-ին)։ Նոր համաձայնագիրը կներառի քաղաքական երկխոսության, միջազգային անվտանգության, առևտրատնտեսական հարցեր։ Օրակարգում են արդյունավետ պետական կառավարումը, շարժունակությունը, մարդու իրավունքները և տնտեսական շփումները։ «Շտապել պետք չէ, սակայն Հայաստանը ձգտում է հնարավորինս շուտ հասնել նոր համաձայնագրի կնքմանը և շոշափելի արդյունքների»,- հավելեց փոխնախարարը։

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ