Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հույս ունի

Հայաստանը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հույս ունի
28.05.2015 | 13:57

ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի առաջնահերթություններից մեկը: 2013 -ի հունվարին Հայաստանը միակողմանի չեղյալ հայտարարեց ԵՄ-ի և Շենգենյան գոտու երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Իսկ 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման ԵՄ համաձայնագիրը: «Հույս ունեմ, որ շուտով կկարողանանք ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ երկխոսություն սկսել: Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հայտարարությունում նույնպես նշված է, որ ապագայում կարող են նման միջոցառումներ նախատեսվել»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ