Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեծ Բրիտանիան ձևակերպել է ԵՄ-ում անդամակցության մասին հանրաքվեի գլխավոր հարցը

Մեծ Բրիտանիան ձևակերպել է ԵՄ-ում անդամակցության մասին հանրաքվեի գլխավոր հարցը
28.05.2015 | 14:02

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարկել են գլխավոր հարցի ձևակերպումը, որը կդրվի Եվրամիության կազմում երկրի անդամակցությունը շարունակելու նպատակահարմարության մասին հանրաքվեին՝ «Պե՞տք է Միացյալ Թագավորությունը մնա Եվրամիության անդամ»: Այս ձևակերպումը Եվրամիությունում անդամակցության աջակիցներին թույլ կտա ավելի դրական ոգով քարոզարշավ անցկացնել, քան դրա հակառակորդներին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է 2017 թվականի վերջին Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացնել ԵՄ-ի կազմում մնալու հարցի վերաբերյալ, ընդ որում՝ ինքը՝ վարչապետը Եվրամիությունում անդամակցության պահպանման կողմնակից է։

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ