Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանի Թուրքիան ավելի հաճախ է հիշեցնում պուտինյան Ռուսաստանը

Էրդողանի Թուրքիան ավելի հաճախ է հիշեցնում պուտինյան Ռուսաստանը
30.05.2015 | 21:28

Թուրքիայում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Գերմանիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ նրան համեմատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Էրդողանը Պուտինի ոճով աստիճանաբար վերածվում է ավտորիտար տիրակալի»,- հայտարարել է Օզդեմիրը Deutsche Presse Agentur գործակալությանը: «Էրդողանը ավերիչ քայլերով հարձակվում է ժողովրդավարական ինստիտուտների վրա։ Էրդողանի Թուրքիան ավելի ու ավելի հաճախ է հիշեցնում պուտինյան Ռուսաստանը»,- հայտարարել է Օզդեմիրը: Թուրքիայում ընտրություններին մասնակցող այլ ուժերի համար հավասար պայմաններ ուղղակի գոյություն չունեն։ «Էրդողանի վարքը թույլ է տալիս ենթադրել, թե ինչ տեղի կունենա, եթե նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բավարար մանդատ ունենա սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու համար։ Այդ դեպքում կուսակցությունը առաջ կքաշի Էրդողանի ղեկավարությամբ կառավարման նախագահական համակարգ ստեղծելու գաղափարը։ Էրդողանի պատկերացրած նախագահական ժողովրդավարությունը, որը նա օրինակ է բերում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեպքում, Թուրքիայի հետ ընդհանուր ոչինչ չունի»,- հայտարարել է Օզդեմիրը։ Կանաչների առաջնորդը գերմանաբնակ թուրքերին կոչ է արել իրենց ձայնը տալ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը։ Եթե այդ կուսակցությունը հաղթահարի անցողիկ 10 տոկոսի շեմը, սահմանադրական բարեփոխումների կողմնակից կուսակցության համար խորհրդարանական մեծամասնություն կազմելը դժվար թե իրատեսական լինի։

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ