Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրահանձնաժողովի նախագահը սպառնացել է

Եվրահանձնաժողովի նախագահը սպառնացել է
01.06.2015 | 14:53

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը սպառնացել է հանել Հունգարիային Եվրամիությունից, եթե վարչապետ Վիկտոր Օրբանը հավանության արժանացնի մահապատժի կիրառման հնարավորությունը՝ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ապրիլի վերջին Օրբանն առաջարկել է ԵՄ-ին մահապատժի վերականգնման հնարավորության շուրջ քննարկում սկսել: Ժան-Կլոդ Յունկերը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում ասել է՝ մահապատժի վերականգնումը Հունգարիայում կարող է «ԵՄ-ից բաժանման պատճառ դառնալ»: Յունկերը նախազգուշացրել է նաև եվրագոտուց Հունաստանի դուրս գալու վերաբերյալ, որը կարող է հանգեցնել Եվրոպայի նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահության նվազման: Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամին շարունակել Հունաստանի տնտեսությունը փրկելու ջանքերը:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ