Հայտնի ռուս դերասան Ալեքսեյ Պանինը որոշել է հեռանալ Ռուսաստանից` բնակություն հաստատելով Գոա կղզում: «Բոլոր մարդիկ նստում ու երազում են ամեն ինչ թողնելու ու մի տեղ փախչելու մասին: Ահա ես ամեն ինչ թողել եմ ու հեռանում եմ: Եթե այնտեղ դուրս չգա ու հասկանամ, որ պետք է հետ գամ, ես կվերադառնամ: Հակառակ դեպքում` այնտեղ կմնամ: Ես այլևս ոչինչ չեմ կանխատեսում, պարզապես ապրում եմ, ինչպես ցանկանում եմ: Ես ազատ եմ ու ինքս ինձ նախանձում եմ»,- ասել է Պանինը «Սոբեսեդնիկին» տված հարցազրույցում: