Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լեյլա Ալիևան ամուսնալուծվում է

Լեյլա Ալիևան ամուսնալուծվում է
01.06.2015 | 14:58

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխտնօրեն Լեյլա Ալիևան, հայտարարել է Crocus Group ընկերությունների խմբի փոխնախագահ, երգիչ Էմին Աղալարովից բաժանվելու մասին: Ամուսնալուծության մասին Ալիևան հայտնել է Instagram-ում: «Ադրբեջանում շատերի համար գաղտնիք չէր, որ Էմինի հետ իմ ամուսնությունը վերջին տարիներին ձևական էր: Մենք վաղուց առանձին ենք ապրում, տարբեր քաղաքներում: Ժամանակն է պաշտոնապես ձևակերպել մեր ամուսնալուծությունը»,- գրել է Լեյլա Ալիևան: Նրանք ամուսնացել են 2006-ին, 2008-ին ծնվել էին երկվորյակ որդիները:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ