Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կիևն ուզում է Երևանին, Բաքվին և Մինսկին տարանջատել Արևելյան գործընկերությունից

Կիևն ուզում է Երևանին, Բաքվին և Մինսկին տարանջատել Արևելյան գործընկերությունից
02.06.2015 | 12:02

ԵՄ-ում ՈՒկրաինայի ներկայացուցչության ղեկավար Կոնստանտին Ելիսեևը կարծում է, որ «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը պետք է վերանայվի՝ առանձնացնելով Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին։ «Առաջին հերթին մենք կարող ենք «Արևելյան գործընկերության» շրջանակներում տարանջատված քաղաքականություն ապահովել։ Ինձ թվում է, ժամանակն է ՈՒկրաինային, Վրաստանին ու Մոլդովային առանձնացնել Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից։ Մենք փորձել ենք դա անել Ռիգայի գագաթնաժողովում, մենք ունեինք անգամ ՈՒկրաինային, Վրաստանին ու Մոլդովային վերաբերող եռակողմ հայտարարություն։ Այսինքն՝ հստակ տարբերակում»,- ընդգծել է Ելիսեևը:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ