Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնությունները

ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնությունները
04.06.2015 | 08:08

ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն լսել է իր զեկուցողների՝ Պեդրո Ագրամունտի և Տադեուշ Իվինսկու հատուկ զեկույցն Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին, գրում է contact.az-ը: Փարիզում կայացած նիստում զեկույցը հաստատվել է: Նիստում նշվել է նաև, որ ոչ կառավարական կազմակերպությունների, ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների վիճակն Ադրբեջանում զգալիորեն վատթարացել է: Նրանցից շատերը հայտնվել են ճաղերի հետևում և ենթարկվում են հետապնդումների: Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները: Հունիսի 23-ին Ագրամունտի և Իվինսկու զեկույցը քննարկման կդրվի Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանին:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ