Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի նախագահը նորից հիշեց հայերին

Թուրքիայի նախագահը նորից հիշեց հայերին
05.06.2015 | 12:49

Հայերը, միասեռականներն ու լրագրողները` ահա Թուրքիայի իշխանությունների գլխավոր թշնամիների ցուցակն ըստ Ռեջեփ Թայիբ Էրդողանի: Բինգյոլում կայացած բազմահազարանոց նախընտրական հանրահավաքում նա ասաց, որ այս երեք խմբերը մարդկանց տրամադրում են ընդդեմ իշխանությունների: «Հայկական լոբբին, համասեռամոլները` նրանք բոլորն էլ ժողովրդադեմոկրատական կուսակցության հովանավորներն են, նրանք են հրահրում մարդկանց: Այս խմբին կարելի է դասել Dogan մեդիա խմբին, որն այդ կուսակցության խոշորագույն դաշնակիցն է», - ասում էր Էրդողանը: Dogan մեդիա խմբի կազմում են CNN Turk հեռուստաընկերությունը, Hurriyet և Radikal օրաթերթերը, որ նախընտրական շրջանում կոշտ դիրքորոշում են որդեգրել «Արդարություն և զարգացում» կուսակցության հանդեպ:
Քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության դեմ Էրդողանի հարձակումները պատահական չեն: Վերջին սոցհարցումների համաձայն՝ կուսակցությունը կարող է հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու նվազագույն 10-տոկոսանոց շեմը: Այդ դեպքում զգալիորեն կնվազի իշխող կուսակցության մանդատների քանակը, որ կարող է հանգեցնել կոալիցիոն կառավարություն ստեղծելու անհրաժեշտությանը: Էրդողանի համոզմամբ իր և իր կողմնակիցների դեմ դավեր են նյութվում ոչ միայն Թուրքիայի ներսում, այլև արտերկրում: Հունիսի 2-ին թուրքական Show TV հեռուստաընկերության եթերում Էրդողանը հայտարարեց, թե արևմտյան առաջատար լրատվամիջոցները մտածված սրում են իրադրությունը Թուրքիայում: «CNN-ը, BBC-ն և The New York Times-ը անում են ամեն ինչ Թուրքիան մասնատելու համար: Իրականում ոչինչ չի փոխվում: Նույն The New York Times-ը 1896 թվականին նույնն էր անում սուլթան Աբդուլ Համիդի նկատմամբ», - ասել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ