Բելառուսը նպատակաուղղված է ԵՄ-ի հետ նորմալ հարաբերությունների զարգացմանը, սակայն ոչ ի վնաս Ռուսաստանի հետ գործընկերության՝ Մինսկում հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մաքեյը: «Մենք ցանկանում ենք ԵՄ-ի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, «Արևելյան գործընկերության» շրջանակներում մենք կառուցում ենք նման հարաբերություններ: Սակայն, մենք չենք ցանկանում, որ մեր մասնակցությունը հանգեցնի Ռուսաստանի հետ վիճելուն»,- ասել է նա: Նախարարն ընդգծել է, որ «Արևելյան գործընկերության» Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Մինսկը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը և «այն ընդունվել է բացառապես բոլոր մասնակիցների կողմից»: Նրա կարծիքով` Ռիգայի գագաթնաժողովը հակառուսական չի եղել: