Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կառավարությունը հավանություն տվեց Ղրղզստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու արձանագրություններին

Կառավարությունը հավանություն տվեց Ղրղզստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու արձանագրություններին
05.06.2015 | 12:59

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի անբաժանելի մաս կազմող երկու արձանագրություններին և «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությանը: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մայիսի 21-ին ստորագրեց խորհրդարանի կողմից ընդունված՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի անդամակցելու մասին օրենքը։ ԵԱՏՄ-ին որևէ երկրի անդամակցության համար պահանջվում է անդամ բոլոր պետությունների վավերացումը։

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ