Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ընկեր, ի՞նչ ոսկեզօծ, դու մաքուր ոսկուց զուգարանի ես արժանի

Ընկեր, ի՞նչ ոսկեզօծ, դու մաքուր ոսկուց զուգարանի ես արժանի
05.06.2015 | 15:35

ԱՄՆ-ին մտահոգում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, թե հայերը, լրագրողներն ու սեռական փոքրամասնությունները խռովության գործակալներն են՝ ասաց ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Մարի Հարֆը: «ԱՄՆ-ը աջակցում է ազատ արտահայտվելու իրավունքի պահպանմանը, և մենք մտահոգված ենք Թուրքիայում ազատ արտահայտվելու իրավունքին իշխանությունների միջամտության դեպքերով»,- ասաց Հարֆը: Դիվանագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ը միանշանակ քննադատում է Էրդողանի հայերի, լրագրողների և սեռական փոքրամասնությունների հասցեին Էրդողանի մեղադրանքները: «Անկախ լրատվամիջոցները ցանկացած ժողովրդավար հասարակության պարտադիր մասն են, և որպես Թուրքիայի դաշնակից՝ մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում երաշխավորել ժողովրդավարական չափանիշների կիրառումը»,- հայտարարեց պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատարը:
Թուրքիայի նախընտրական պայքարն Էրզրումում առանձնացավ բախումներով ծայրահեղ ազգայնականների և ոստիկանության միջև, ոստիկանները կանխեցին ազգայնականների հարձակումը քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության կողմնակիցների վրա: Մինչ Էրզրումում ոստիկանությունը սաստում էր ծայրահեղ ազգայնականներին, Ստամբուլում Թուրքիայի նախագահը և ընդդիմադիր հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն փորձում էին պարզել՝ Էրդողանը ունի՞ ոսկե զուգարան, թե՞՝ ոչ: Մեղադրանքից զայրացած Թուրքիայի նախագահը պահանջեց ապացուցել մեղադրանքի ճշմարտացիությունը. «Ես նրան բազմիցս եմ ասել՝ արի ու տես, թե նախագահական պալատում ոսկեջրած զուգարան կա՞: ՈՒ եթե կա, ես անմիջապես հրաժարական կտամ: Բայց եթե չես կարող ապացուցել, մի հորինիր»: Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդն ի պատասխան ծաղրեց Էրդողանին. «Նա ասում է, թե ոսկեջրած զուգարան չունի: Ընկեր, ի՞նչ ոսկեզօծ, դու մաքուր ոսկուց զուգարանի ես արժանի»:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ