Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

2015-ին Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը կնվազի

2015-ին Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը կնվազի
05.06.2015 | 15:37

Ադրբեջանական Turan գործակալության փոխանցմամբ՝ 2015-ին «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» (ԱՉՂ, օպերատորը՝ BP ընկերություն) բլոկից նավթի արդյունահանման ծավալը կկազմի 30,3 միլիոն տոննա՝ Caspian Oil&Gas2015 կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) արդյունահանման ու փոխադրման հարցերով փոխնախագահ Ռահման Գուրբանովը: Նրա խոսքով՝ 2014 թվականին ԱՉՂ բլոկից արդյունահանվել է 31,4 միլիոն տոննա նավթ: ВР-Azerbaijan ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2014-ին ԱՉՂ-ում արդյունահանվել է 31,5 միլիոն տոննա նավթ, որ 2013-ի ցուցանիշին զիջում է 700 000 տոննայով: ԱՉՂ-ում նավթի արդյունահանման գագաթնակետը գրանցվել է 2010-ին՝ արդյունահանվել է 40,2 միլիոն տոննա նավթ: Այս տարվա ապրիլի սկզբներին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարարեց, որ նավթի համաշխարհային գների կտրուկ անկման հետևանքով Ադրբեջանը կորուստներ է կրել. «Նավթի վաճառքից մենք տարեկան ստացել ենք 20 միլիարդ դոլար: Գնանկումից հետո մեր տարեկան եկամուտները կրճատվել են 5-6 միլիարդ դոլարով»:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ