Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիմայի բախտը բերեց

Սիմայի բախտը բերեց
07.06.2015 | 14:07

G7-ի գագաթնաժողովը հաջորդ տարի կանցկացվի ճապոնական Սիմա քաղաքում՝ Հոնսյու կղզու հարավարևմտյան Միե պրեֆեկտուրայում՝ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Գերմանիա մեկնելուց առաջ, որտեղ տեղի կունենա G7-ի գագաթնաժողովը։ Ճապոնիայի վարչապետի խոսքով՝ ինքը ցանկանում է, որ համաշխարհային առաջնորդներն անձամբ զգան ճապոնական հիասքանչ բնությունն ու հարուստ մշակույթը։ Սիմայում կան բազմաթիվ սինտոիստական տաճարներ։ G7-ի գագաթնաժողովը Միե պրեֆեկտուրայում անցկացնել առաջարկել էր նահանգապետ Էյկեյ Սուձուկին։

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ