Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հակամարտությունը Դոնբասում կարող է կարգավորվել ՈՒկրաինայի ամբողջականության հիման վրա

Հակամարտությունը Դոնբասում կարող է կարգավորվել ՈՒկրաինայի ամբողջականության հիման վրա
08.06.2015 | 12:18

ՈՒկրաինայի արևելքում տիրող հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ և դիվանագիտական ճանապարհով՝ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման G7-ի գագաթնաժողովում Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ: «Մենք կարծում ենք, որ այս խնդիրը խաղաղ, դիվանագիտական լուծում կարող է ունենալ, որը Եվրոպայից, ԱՄՆ-ից և տրանսատլանտյան գործընկերներից պահանջում է կենտրոնանալ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման վրա»,- Օբամայի խոսքերը մեջբերում է Սպիտակ տունը:
Նա նաև ընդգծել է պատժամիջոցների պահպանման կարևորությունը` Ռուսաստանի և Դոնբասի անջատողականների վրա ազդելու համար, որ հասնեն «Մինսկի համաձայնագրի ամբողջական կատարմանը»:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ