Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեկնարկում է «Արևներ» մանկապատանեկան 13-րդ մրցույթ-փառատոնը

Մեկնարկում է «Արևներ» մանկապատանեկան 13-րդ մրցույթ-փառատոնը
08.06.2015 | 16:56

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Արևիկ-Դիեզ» ընկերության նախաձեռնությամբ հունիսի 8-ին և 9-ին` ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Արմեն Դիվանյանի անունը կրող «Արևներ» մանկապատանեկան 13-րդ մրցույթ-փառատոնը:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է հայ ժամանակակից երգահանների կողմից նոր մանկական երգերի ստեղծման, տարածման, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործընթացը կազմակերպելու, մանկական համույթների երգացանկը հարստացնելու նպատակով:
Արհեստավարժ ժյուրիին, մրցութային ստեղծագործությունները կներկայացվեն «Արևներ» մանկապատանեկան անսամբլի կատարմամբ՝ առանց հեղինակների անունների:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ