Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քեմերոնը հրաժարվեց

Քեմերոնը հրաժարվեց
09.06.2015 | 12:05

Հունիսի 7-ին Գերմանիայում G7 ֆորումում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հրաժարվել է իր հայտարարությունից, որ այն նախարարները, ովքեր աջակցում են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուն, կազատվեն աշխատանքից: Հունիսի 8-ին նա ասաց, որ իրեն սխալ են հասկացել:
«Ակնհայտ է, որ իմ երեկվա բառերը սխալ են հասկացել: Ես բավականին պարզ ասել եմ նոր պայմանագրի կնքման մասին: Ես միշտ ասել եմ, որ ուզում եմ Բրիտանիան կարողանա այնպիսի արդյունքի հասնել, որի դեպքում մենք կմնանք բարեփոխված Եվրոպական միությունում: Ես ասել եմ, որ մենք չգիտենք, թե ինչպիսին կլինեն բանակցությունների արդյունքները: Մենք դա կանցկացնենք քայլ առ քայլ»: Բրիտանական լրագրողները նշել են, որ Քեմերոնը հայտնվել է անհարմար դրության մեջ, և բրիտանական խորհրդարանական ընտրություններում պահպանողականների հաղթանակից հետո նրա «մեղրամիսը» արագ ավարտվեց:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ