Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավագույն ավանդույթները շարունակվում են

Լավագույն ավանդույթները շարունակվում են
09.06.2015 | 12:07

Թուրքիայի ԱԳՆ-ը տեղեկություն է տարածել, որի համաձայն Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիյոզը հետ է կանչվել Անկարա` խորհրդակցությունների: Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան դատապարտում է Բրազիլիայի Սենատում հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության առնչությամբ բանաձևի ընդունումը: Թուրքիայի դիրքորոշումը հայտնելու համար դեռ հունիսի 3-ին ԱԳՆ է կանչվել Թուրքիայում Բրազիլիայի դեսպանը:
Բրազիլիայի Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Թուրքիայի ԱԳՆ-ը բացատրել է «հայկական լոբբիի» գործունեությամբ:
Թուրքիան հետ է կանչել 8 երկրների իր դեսպանների, նրանց մի մասին` Հայոց ցեղասպանության ճանաչման կամ բարձրաձայնման բերումով:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ