Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի կառավարությունում սկսել են փաստաթղթեր ոչնչացնել

Թուրքիայի կառավարությունում սկսել են փաստաթղթեր ոչնչացնել
09.06.2015 | 12:08

Թուրքիայի ներքաղաքական կյանքում սկանդալային բացահայտումներով հայտնի Twitter-ի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին հերթական տեղեկությունն է հայտնել՝ շեշտելով, թե ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո Թուրքիայի կառավարությունում սկսել են ոչնչացնել մեծ թվով փաստաթղթեր։
«Թուրքիայի կառավարությունում սկսել են ոչնչացնել փաստաթղթերը։ Բայց ինչքան էլ փորձեք, դուք փրկություն չունեք, անիմաստ մի տանջվեք։ Բոլորի դատվելու օրերը կտեսնենք»,- գրել է Ֆուաթ Ավնի ծածկանունով գաղտնի օգտատերը։

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ