Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ. Թուրքիայի ընտրությունները ժողովրդավար էին, սակայն մի շարք խախտումներով

ԵԱՀԿ. Թուրքիայի ընտրությունները ժողովրդավար էին, սակայն մի շարք խախտումներով
09.06.2015 | 12:08

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները ընթացել են ընդհանուր առմամբ ժողովրդավար պայմաններում, սակայն տեղի են ունեցել մի շարք խախտումներ՝ հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Թինի Կոքսը Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ: «Դրական երևույթներից մենք նշել ենք քվեարկողների մասնակցության բարձր մակարդակը՝ որպես Թուրքիայում ժողովրդավարության մակարդակի ցուցիչ: Երկրի իշխանությունները անվտանգության ադեկվատ միջոցներ էին ձեռնարկել և լավ էին կազմակերպել արտասահմանում Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունը: Մենք նաև նշել ենք կանանց ակտիվ մասնակցությունը թե ընտրազանգվածների մեջ, թե պատգամավորների թեկնածուների ցուցակում»,- ասել է Կոքսը: Դիտորդները ուշադրություն են հրավիրել բացասական երևույթների վրա, որոնք բացասաբար են անդրադարձել նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա:
«Մենք նկատել ենք բռնության ակնհայտ դեպքեր, ընդ որում, մեկ կուսակցության նկատմամբ: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որը, իր կարգավիճակի համաձայն, պետք է չեզոքություն պահպաներ, ակտիվ մասնակցում էր նախընտրական քարոզարշավին, ակտիվ պաշտպանում էր իր կուսակցությունը՝ քննադատելով ընդդիմությանը: Նա անխոս իրավունք ունի դիմել իր ժողովրդին, սակայն չպետք է չարաշահի այդ իրավունքը հատկապես ընտրությունների նախաշեմին»,- ասել է առաքելության ղեկավարը: Կոքսը ընդգծել է, որ թուրքական իշխանությունները ճնշում են գործադրել մամուլի վրա, ինչը անթույլատրելի է ժողովրդավար հասարակություններում: Ըստ Կոքսի՝ ևս մեկ բացասական երևույթ է 10 տոկոս անցողիկ շեմը: ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել երկրի 9 քաղաքներում:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ