Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կառավարության կազմավորման բանակցություններ Թուրքիայում

Կառավարության կազմավորման բանակցություններ Թուրքիայում
10.06.2015 | 23:34

Թուրքիայում կոալիցիոն կառավարություն ձևավորելու վերաբերյալ ոչ պաշտոնական խորհրդակցություններ են սկսվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության միջև, տեղեկացնում է Հուրիեթը: Ընտրություններում ամենաշատ ձայները ստացած երկու ուժերի միջև խորհրդակցություններն առայժմ նախնական են ու ոչ պաշտոնական: Երկու կուսակցությունների միջև հակասություններ կան մի շարք հարցերում, որը կարող է խանգարել կոալիցիայի ձևավորմանը: ԺՀԿ պայմաններից մեկն այն է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սահմանադրական լիազորությունները սահմանափակվեն, որ նա չկարողանա միջամտել կառավարության գործերին:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ