Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի նախագահը հաղթահարում է ընտրությունների շոկը

Թուրքիայի նախագահը հաղթահարում է ընտրությունների շոկը
11.06.2015 | 11:35

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անակնկալ հանդիպում է ունեցել ընդդիմադիր հանրապետական ժողովրդական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցչի` Դենիզ Բայքալի հետ: France 24-ը նկատում է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում կոալիցիա ձևավորելու անհրաժեշտության ֆոնին: Հանդիպումը, որ նախապես չի ծանուցվել, տևել է 2 ժամ: Կուսակցության նախկին 76-ամյա առաջնորդը ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Էրդողանի խնդրանքով և ինքն ու Էրդողանը «բաց են կոալիցիայի ցանկացած ձևերի համար»: Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը կորցրել էր իր մեծամասնությունը Թուրքիայի խորհրդարանում: Ընտրություններից հետո մինչ այժմ Էրդողանը չի խոսել արդյունքների և անելիքների մասին:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ