Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

НТВ-ի լրագրողը հոգնել է Կրեմլի քարոզչությամբ զբաղվելուց

НТВ-ի լրագրողը հոգնել է Կրեմլի քարոզչությամբ զբաղվելուց
11.06.2015 | 17:26

Ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրող Կոնստանտին Գոլդենցվայգն ազատվել է աշխատանքից՝ գերմանական հեռուստաալիքներից մեկի հետ ունեցած հարցազրույցում Պուտինին քննադատելու պատճառով։ Գոլդենցվայգն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե դեռ մարտին էր զգուշացրել НТВ-ի ղեկավարությանը, որ հոգնել է Կրեմլի քարոզչությամբ զբաղվելուց և մտադիր է լքել հեռուստաընկերությունը։ Հարցազրույցում լրագրողը կարծիք է հայտնել, թե ինչպես է զգում իրեն Պուտինը Մեծ յոթնյակի գագաթնաժողովից Ռուսաստանի դուրս մնալուց։
«Այդ հարցազրույցից հետո НТВ հեռուստաընկերությունը որոշել է, կամ նրա փոխարեն որոշվել է ինձ աշխատանքից ազատել»,- գրել է Կոնստանտին Գոլդենցվայգը։

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ