Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀՀ-ՆԱՏO համագործակցությունը շատ արժեքավոր է

ՀՀ-ՆԱՏO համագործակցությունը շատ արժեքավոր է
12.06.2015 | 14:22

ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների համատեքստում» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց, որ ՀՀ-ՆԱՏO համագործակցությունը շատ արժեքավոր է:
«ՆԱՏՕ-ն արդեն պատրաստվում է Վարշավայում մեկուկես տարի անց կայանալիք գագաթնաժողովին»,-ասաց Գերլինդա Նեուսը, նշելով, որ աշխարհը ներկայումս լարված է, ու չի բացառվում, որ մյուս տարվա կեսերին Վարշավայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ իրավիճակն աշխարհում շատ ավելի լարված լինի:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասաց, թե ՈՒկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի պայմաններում կայուն եվրոպական հարևանության համար երկար ժամանակ է պետք: «ՌԴ նախագահ Պուտինի նպատակներից մեկն է թուլացնել ՆԱՏՕ-ն, բայց մինչ այս պահը մեծ հաջողություն չկա այդ ոլորտում, քանի որ պատժամիջոցների միջոցով մենք ջանացել ենք բարձրացնել մեր անվտանգությունը»,-հայտարարեց Գերլինդա Նեուսը: ՆԱՏՕ-ն գործառնական նշանակություն պետք է ունենա բոլոր հարթակներում և չքննարկի, թե որ սպառնալիքն է առավել հրատապ, որը՝ ոչ, այլ պետք է գործողություններն իրականացնի զուգահեռ:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ