Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքական ռևերանսներ

Թուրքական ռևերանսներ
13.06.2015 | 17:23

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը Ստամբուլում Սուրբ Խաչի դպրեվանքի ավարտական միջոցառմանն է մասնակցել ու հայտարարել, որ հայերը հարյուրամյակներ շարունակ Թուրքիայի անբաժան մասնիկն են։ CNN Turk-ը հաղորդել է, որ փոխվարչապետն անդրադարձել է նաև «1915-ի դեպքերին»։ «Այդ դեպքերի ընթացքում բոլորս վնաս տեսանք»,- ասել է նա՝ նշելով, որ այժմ ամեն օր այդ ցավալի իրադարձությունները հիշելու և դրա մասին խոսելու ժամանակը չէ։ Առընչը ասել է, որ Թուրքիայի հայ քաղաքացիները երկրի մի մասն են և առանց նրանց Թուրքիան կիսատ կլիներ, նա խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ «Ես սկզբունքորեն հարևան երկրի հետ զրո խնդիր ունենալ եմ ուզում։ Դիվանագիտական հարաբերությունների ստեղծում, սահմանի բացում եմ ուզում։ Դրա համար մենք որոշ քայլեր պետք է ձեռնարկենք, սակայն ամենից առավել հակառակ կողմը, այսինքն՝ Հայաստանի կառավարությունը պետք է անի։ Վստահ եմ, որ մի օր նման ավարտական միջոցառմանը Հայաստանի վարչապետն ու նախարարներ են ներկա լինելու»,- ասել է փոխվարչապետը:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ