Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի

Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի
15.06.2015 | 11:03

Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի, հայտարարել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: «Ինչ վերաբերում է կենդանաբանական այգուց փախած կենդանիներին, ասեմ, որ կան դեռ չհայտնաբերվածներ: Խնդրում եմ քաղաքացիներին զերծ մնալ փողոց դուրս գալուց»,- ասել է քաղաքապետը: Նրա խոսքով, այժմ հստակեցվում է վնասի չափը:
Շաբաթ օրվանից տեղացած հորդառատ անձրևի հետևանքով գետը դուրս է եկել հունից և ողողել Թբիլիսիի կենտրոնական որոշ փողոցներ, տներ: Հեղեղը մեծ վնաս է հասցրել կենդանաբանական այգուն:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն՝ Թբիլիսիի հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ։ Սերժ Սարգսյանն իր անկեղծ զորակցությունն է հայտնել Մարգվելաշվիլուն և բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով տուժածների և զոհվածների հարազատներին ու ընտանիքներին:
Վրաստանի ֆինանսների նախարարությունը Թբիլիսիի տարերային աղետի հասցրած վնասը գնահատել է 40 մլն լարի` 18 մլն ԱՄՆ դոլար՝ ասել է ֆինանսների նախարար Նոդար Խադուրին՝ Ճգնաժամային կառավարման խորհրդի նիստում: Հաշվարկները, իհարկե, նախնական են: Իշխանությունները 10 մլն լարիի վերականգնման աշխատանքներ են սկսել: Ավելի վաղ Վրաստանի վարչապետը ֆիննախին հանձնարարել էր ամեն տուժած ընտանիքի 10 հազար լարի` 4,5 հազար դոլար գումար տալ:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ