Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շոտլանդիան մտքափոխվել է

Շոտլանդիան մտքափոխվել է
15.06.2015 | 11:08

Շոտլանդիան կարող է պահանջել նոր անկախության հանրաքվե անցկացնել, եթե Մեծ Բրիտանիան որոշի, որ դուրս է գալիս ԵՄ-ի կազմից՝ հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը: Նա կողմ է ԵՄ-ին անդամակցությանը և կարծում է, որ եթե Շոտլանդիային իր կամքից անկախ պարտադրեն հեռանալ ԵՄ-ից, կառավարությունը կհայտարարի, որ անկախության նոր հանրաքվե է անցկացնելու: «Հավանական է, որ մեզ կհաջողվի հասնել այդ քվեարկությանը»,- նշել է Ստերջենը: «Այս պահին պատգամավորների մեծ մասը կողմ է ԵՄ-ի հետ մեր անդամակցության պահպանմանը, ամեն դեպքում, մենք գտնվում ենք միության կազմից դուրս գալու վտանգի առջև»,- նրա խոսքերը մեջբերում է Press Association գործակալությունը: Նախորդ տարվա սեպտեմբերին Շոտլանդիան հանրաքվեով որոշեց մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ