Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալեքսիս Ցիպրաս. Մենք չենք պատրաստվում թաղել ժողովրդավարությունն այնտեղ, որտեղ առաջացել է

Ալեքսիս Ցիպրաս. Մենք չենք պատրաստվում թաղել ժողովրդավարությունն այնտեղ, որտեղ առաջացել է
16.06.2015 | 12:44

Հունաստանի, ԱՄՀ-ի և ԵՄ-ի բանակցությունները վերջնականապես փակուղում են հայտնվել: Նոր տարբերակներ քննարկելու փոխարեն կողմերը սկսել են փոխադարձ վիրավորանքներ հասցնել միմյանց: Հունիսի 15-ին Հունաստանի վարչապետը «կրակի վրա յուղ լցրեց»՝ հունական Efimerida Ton Syntakton պարբերականին տված հարցազրույցում հայտարարելով օտարերկրյա վարկատուների կողմից Հունաստանի կողոպուտի մասին: «Մնում է միայն գուշակել տարբեր ինստիտուտների կողմից Հունաստանում թոշակների կրճատման առաջարկների իրական քաղաքական շարժառիթները, երբ 5 տարի շարունակ օգնության քողի տակ կողոպտել են Հունաստանը: Հունաստանի կառավարությունը բանակցություններից ակնկալում է իրավիճակի ճիշտ գնահատական: Մենք ոչ միայն հենվում ենք Հունաստանի պատմության վրա, որը լի է խնդիրների դեմ պայքարով, մենք հաշվի ենք առնում մեր ժողովրդի, Եվրոպայի մյուս ժողովուրդների արժանիքները: Մենք չենք կարող անտեսել այդ պատասխանատվությունը: Խոսքը ժողովրդավարության մասին է: Մենք չենք պատրաստվում թաղել ժողովրդավարությունն այնտեղ, որտեղ առաջացել է»,- հայտնել է Ցիպրասը:

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ