Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը զգուշացնում է ԱՄՆ-ին

Ռուսաստանը զգուշացնում է ԱՄՆ-ին
16.06.2015 | 15:12

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Բալթյան երկրներում ու Արևելյան Եվրոպայում ծանր զինտեխնիկա տեղակայելը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Կրեմլը հրաժարվել էր առանց պաշտոնական տեղեկատվության մեկնաբանել արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ը պատրաստվում է բալթյան երեք հանրապետություններում և Արևելյան Եվրոպայում ծանր զինատեսակներ տեղակայել: ԱՄՆ-ի՝ ռազմական ներկայությունը մեծացնելու մտադրության մասին տեղեկությունները շաբաթ օրը հաղորդել էր The New York Times-ը:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ