Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան Ռուսաստանից ստացել է «Թուրքական հոսքի» ցամաքային հատվածի կառուցման կոորդինատները

Թուրքիան Ռուսաստանից ստացել է «Թուրքական հոսքի» ցամաքային հատվածի կառուցման կոորդինատները
16.06.2015 | 15:19

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից ստացել է «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի կառուցման կոորդինատները։ «Այժմ անհրաժեշտ է ստանալ նախագծի հիմնավորման տեխնիկատնտեսական նախնական թույլտվությունը: Կարծում եմ, որ այս շաբաթ կարելի է ակնկալել կոնկրետ գործողություններ: Ցանկանում եմ ընդգծել, որ քննարկվում են գազատարի 4 ճյուղերից մեկի կառուցման մանրամասները: Ակնկալվում է, որ «Թուրքական հոսք» գազատարի (ընդհանուր հզորությունը՝ 63 միլիարդ խորանարդ մետր) այդ ճյուղի հզորությունը կկազմի 16 միլիարդ խորանարդ մետր: Բաքվում տեղի ունեցած (Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների) երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է նախագծի հենց տվյալ հատվածի իրագործման հարցը»,- ասել է նա:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ