Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվս մի կոչ ԵԽԽՎ-ում

Եվս մի կոչ ԵԽԽՎ-ում
17.06.2015 | 08:28

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում (հունիսի 22-26) քննարկման կդրվի «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցը: Ըստ ադրբեջանական Contact.az էլեկտրոնային պարբերականի, գնահատելով Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարումը, դատական համակարգի վիճակը, ընտրական համակարգի խնդիրները նոյեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո, զեկույցի հեղինակները նշել են․ «Մոնիթորինգի հանձնաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացման, անկախ ոչ կառավարական կազմակերպությունների, իրավապաշտպանների գործելու անկարողության, անկախ լրատվամիջոցների հետապնդումների վերաբերյալ»: Զեկույցով կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին «վերջ տալ սիստեմատիկ հետապնդումներին և իշխանություններին քննադատողների լռեցմանը»:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ