Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հունաստանը նոր առաջարկներ է ներկայացրել վարկատուներին

Հունաստանը նոր առաջարկներ է ներկայացրել վարկատուներին
19.06.2015 | 12:26

Հունաստանի ֆիննախարար Յանիս Վարուֆակիսը Լյուքսեմբուրգում Եվրախմբի նիստի ժամանակ նոր առաջարկ է ներկայացրել միջազգային վարկատուների պարտքի վերակազմավորման մասին՝ հաղորդում է Reuters-ը: «Նրա առաջարկները հիմնված են հարկաբյուջետային համախմբման վրա, որը պետք է ուղեկցվի պարտքի կայուն կառավարմամբ: Մենք շարունակում ենք բանակցությունները և բաց ենք առաջարկների համար»,- մեկնաբանել է գործակալությանը աղբյուրը:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը ասել էր, որ վարկատուների հետ նոր համաձայնություն չկնքելու դեպքում Հունաստանում դեֆոլտ կհայտարարվի հուլիսի 1-ին:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ