Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեծ Բրիտանիայում հրապարակվել են Մարգարեթ Թետչերի հուշերը

Մեծ Բրիտանիայում հրապարակվել են Մարգարեթ Թետչերի հուշերը
19.06.2015 | 12:27

Մեծ Բրիտանիայում հրապարակվել են նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մի քանի գաղտնի ձեռագիր հուշագրություններ, ներառյալ՝ ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ բարեկամության վերաբերյալ գրառումները։ «Անկախ ներկայիս քաղաքականությունից՝ մենք պետք է ընդունենք, որ Թետչերը խոշոր պատմական կերպար է։ Նրա գրառումները կմիանան ՈՒինսթոն Չերչիլի թղթերին և հասանելի կլինեն 20-րդ դարն ուսումնասիրող գիտնականների համար»,- նշել է Անգլիայի գեղարվեստական խորհրդի ղեկավար Փիթեր Բազալջեթան։ Գրառումներում կան հիշատակումներ կոմկուսի լենտկոմի գլխավոր քարտուղար Կոնստանտին Չեռնենկոյի հուղարկավորության ժամանակ Թետչերի՝ Մոսկվա այցի մասին, տպավորություններ 1984-ին Ֆոնտենբլոյի Եվրոպական գագաթնաժողովից։

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ