Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայում վերջին հրաժեշտն են տալիս Սուլեյման Դեմիրելին

Թուրքիայում վերջին հրաժեշտն են տալիս Սուլեյման Դեմիրելին
19.06.2015 | 21:19

Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում այսօր վերջին հրաժեշտն են տալիս 9-րդ (1993-2000 թթ.) նախագահ Սուլեյման Դեմիրելին, որ մահացել է հունիսի 17-ին: Դեմիրելին հրաժեշտի արարողակարգին ներկա են Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը: Դեմիրելին հրաժեշտ տալու են եկել 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, ընդդիմադիր կուսակցապետեր Քեմալ Քըլըչդարօղլուն ու Դևլեթ Բահչելին, նախկին (1993-1996 թթ.) վարչապետ Թանսու Չիլերը, նախարարներ և այլք: Դեմիրելի աճյունը վաղն ինքնաթիռով կտեղափոխվի Սպարտա, որտեղից սերում է նա, և որտեղ հուղարկավորելու են: Սուլեյման Դեմիրելի մահվան կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել էր եռօրյա ազգային սուգ: Երբ մայիսի սկզբներին մահացավ 7-րդ նախագահ Քենան Էվրենը, չհայտարարվեց սուգ՝ Քենան Էվրենը Թուրքիայում նախագահ է դարձել 1980-ին Թուրքիայում իրականացրած ռազմական հեղաշրջման արդյունքում և Թուրքիայի միակ նախագահն է, որին չի ընտրել երկրի խորհրդարանը կամ ժողովուրդը:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ