Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լեոնարդո դի Կապրիոն և Թոբի Մագուայրը՝ Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի հովանավորներ

Լեոնարդո դի Կապրիոն և Թոբի Մագուայրը՝ Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի հովանավորներ
20.06.2015 | 18:17

Լեոնարդո դի Կապրիոն, Թոբի Մագուայրը, Էլիզաբեթ Բենքսը և ԱՄՆ-ի կինոոլորտի այլ աստղեր դարձել են նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի հովանավորները։ Թոբի Մագուայրի տանը նախընտրական արշավի օգտին միջոցներ հավաքելու երեկոյի ընթացքում Հիլարի Քլինթոնը կրկնել է, որ ընտրվելու դեպքում կդառնա երկրի պատմության ամենաերիտասարդ կին նախագահը։ Նա խոսել է նաև Հարավային Կարոլինայի կրակոցների մասին՝ նշելով, որ մեծ աշխատանք պետք է տարվի բնակչության տարբեր խմբերի և շերտերի տարաձայնությունների վերացման համար։

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ