Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան և Հայաստանը տարբեր առևտրային բլոկներում են

Թուրքիան և Հայաստանը տարբեր առևտրային բլոկներում են
20.06.2015 | 18:33

Թուրքիան և Հայաստանը տարբեր առևտրային բլոկներում են. եթե վաղը սահմանը բացվեր, երկու երկրների միջև առևտուր չէր լինի՝ ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ հայտարարեց Անկարայի քաղաքականության կենտրոնի միջազգային հարցերով ծրագրի համակարգող, ավագ գիտաշխատող Բուրչու Գյուլթեքին Փանսմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և «Դա պետք է ընդլայնի Հայաստանի համար հասանելի տարածությունները, բարձրացնի մրցունակությունը երկրի ներսում։ Սակայն սակագներն այս դեպքում շատ կարևոր են»։ Հարցին, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրված է Թուրքիայի օրակարգում, նա պատասխանեց. «Մենք դեռևս չունենք ձևավորված կառավարություն։ Շուտով մենք կոալիցիոն կառավարություն կունենանք, որը կանդրադառնա այդ հարցին»։

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ