Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հունաստանի վարչապետը հանդիպում է ԵՄ երկրների ներկայացուցիչների հետ

Հունաստանի վարչապետը հանդիպում է ԵՄ երկրների ներկայացուցիչների հետ
22.06.2015 | 14:37

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կհանդիպի Եվրամիության 18 երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում տնտեսական անկայունության հաղթահարման ուղիները։ Ալեքսիս Ցիպրասը այսօր կհանդիպի նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ` Հունաստանի պարտքի ճգնաժամի հարցով անցկացվելիք արտահերթ գագաթնաժողովին ընդառաջ: France Presse-ը հաղորդում է, որ քաղաքական գործիչները մի քանի հեռախոսազրույցներ են ունեցել հանգստյան օրերին և քննարկել են Հունաստանի դեֆոլտը կանխելու տարբերակները: Հունաստանը բանակցում է Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ` 240 մլրդ եվրո պարտքի մարման գործընթացը կարգավորելու համար, որ ձևավորվել է 2010-ին և 2012-ին հունական բյուջեն դեֆոլտից փրկելիս: Համաձայնություն վարկատուների հետ պետք է կնքվի մինչ Հունաստանին օգնության հատկացման ժամկետի ավարտը՝ հունիսի վերջ: Հունիսի 30-ին Աթենքը պետք է ԱՄՀ-ի հաշվին փոխանցի 1,54 մլրդ եվրո:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ