«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հակահետևակային ականներ և պայթուցիկ են տեղադրել հինավուրց Պալմիրայի ավերակների շուրջը՝ հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Սիրիայում պատերազմի մոնիթորինգ իրականացնող սիրիացի իրավապաշտպաններին: Դեռևս պարզ չէ՝ ականապատման նպատակը պատմական և ճարտարապետական հուշարձանի ավերո՞ւմն է, թե՞ սիրիական բանակի ստորաբաժանումների՝ Թադմոր քաղաքին մոտենալը թույլ չտալը: Պալմիրան«Իսլամական պետություն»-ը գրավել է մեկ ամիս առաջ, սիրիական բանակը ծրագրում է հետ վերցնել քաղաքը: