Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրոպան հետևում է Լուկաշենկոյին

Եվրոպան հետևում է Լուկաշենկոյին
22.06.2015 | 14:40

Մինսկ են շարունակում այցելել եվրոպացի պատվիրակներ` նախընտրական իրավիճակին ծանոթանալու համար: Փորձագետները կարծում են, որ Եվրոպան շատ կցանկանար աշնանը կայանալիք նախագահական ընտրություններն ազատ և ժողովրդավարական ճանաչել, սակայն կասկածում են, որ բելառուսական իշխանությունները կկարողանան համոզիչ «խաղալ», գրում է Независимая газета-ն: Անցած շաբաթ երկօրյա այցով Մինսկ է ժամանել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը: Իշխանությունները սահմանափակվել են այցի մասին միայն կարճ հաղորդագրությամբ, և հանդիպումների մեծ մասի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել: Պաշտոնական հաղորդագրությունների զսպվածությունը, բելառուսական ընդդիմության ներկայացուցիչների հաղորդագրությունները տեղի դիտորդներին հիմք են տալիս ասելու, որ ԵՄ-ի հետ երկխոսությունը Եվրախորհրդարանի մակարդակով դեռ այնքան էլ չի ստացվում: Եվրոպան բարոյապես պատրաստ է Բելառուսում նախատեսվող ընտրություններն ազատ և արդար ճանաչել: ԵՄ-ը ցանկանում է խրախուսել Մինսկին ՈՒկրաինայի հարցով հարաբերականորեն ինքնուրույն դիրքորոշման և խաղաղարար ջանքերի համար, «պոկել» Բելառուսը Ռուսաստանից: Եվրոպացիների առաջ խնդիր կա՝ դրական ժողովրդավարական փոփոխություններ գտնել: Իշխանությունները ինչ-որ ջանքեր պետք է գործադրեն, սակայն Ալեքսանդր Լուկաշենկոն պահպանում է «Սիրեք ինձ այնպիսին, ինչպիսին կամ» դիրքորոշումը: Դրա գլխավոր վկայությունը քաղբանտարկյալներին ազատելու ցանկության բացակայությունն է: Փորձագետները կարծում են, որ Լուկաշենկոն պահում է այդ խաղաքարտն այն ժամանակվա համար, երբ արտաքին ֆինանսավորման բացակայությունը երկրի գլխավոր վտանգը կդառնա: Վերլուծաբանների կարծիքով, այս անգամ Բրյուսելի խնդիրն է, որ ընտրություններն անցնեն հանգիստ՝ անգամ ի վնաս ազատությանը, և Բելառուսը չդառնա ևս մեկ թեժ կետ տարածաշրջանում: Փորձագետները կարծում են, որ ԵՄ-ը չի աջակցի ոչ մի ուժի, որը կարող է ապակայունացնել իրավիճակը երկրում, նշանակում է, որ բելառուսական ընդդիմությունն այս անգամ ոչնչի հույս չունի, գրում է թերթը:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ